Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1959թ. հուլիսի 10-ին, Երևանում: Երգիչ, բանահավաք Հայրիկ Մուրադյանի թոռն է, ջութակահար Նարինե Դելլալյանի ամուսինը: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում՝ Լևոն Չաուշյանի դասարանում, ապա շարունակել ուսումը Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում՝ Միխայիլ Խոմիցերի դասարանում: Առաջին հանրային ելույթները ունեցել է 10 տարեկան հասակում, իսկ  14 տարեկանում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է Պ.Չայկովսկու «Ռոկոկո» վարիացիաները: Նրա կատարումները ղեկավարվել են այնպիսի դիրիժորների կողմից, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Վերոնիկա Դուդարովան, Գենադի Ռոժդեստվենսկին, Ջանսուղ Կախիձեն, Լավրենտ Ֆոստերը, Էդուարդ Թոփչյանը, Ավներ Բիրոն, Ռուբեն Ահարոնյանը, Վահագն Պապյանը, Գեորգի Կոստինը, Օմրի Հադարին, Դանիել Նազարեն, Ժոանա Կարնեյրոն և այլք: Որպես մենակատար և կամերային փոքր խմբերի անդամ մասնակցել է այնպիսի կարևորագույն փառատոների, ինչպիսիք են Մյունխենի, Տալլինի Դավիթ Օիստռախի, Սանտանդերի, Սանկտ Պետերբուրգի, Բուրգոսի, Կանգասդե Օնիսի, Մադեյրայի, Կոիմբրայի, Ալգարվի, Սինտրայի, Լեյրիայի, Տոմարի և Վիանա դը՛Կաշտելոյի փառատոները: Համերգներով և ձայնագրություններով համագործակցել և ելույթներ է ունեցել Սերգեյ Խաչատրյանի, Դավիդ Չանգի, Կարոլ Վինսենսի, Գենա Ռապսի, Լևոն Համբարձումյանի, Պատրիկ Դեարի, Ուիլֆրեդ Սթրելի, Միշել Ֆրոնմեյերի, Թոմաս Լինդերի, Վադիմ Սախարովի, Յերուն Ռիմսդիկի, Յուրի Ժիսլինի, Տանյա Աշոտի, Դանիել Ռոլանդի, Հայկ Մելիքյանի և այլոց հետ: Հիմնադրել է «Դելլալյան Տրիո» դասական եռյակը, որի թավջութակահարն է: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Իսրայելում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կորեայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Նիդերլանդներում, Միացիալ Թագավորությունում, Կիպրոսում, Էստոնիայում: Մշտապես ներկայացել է Հայաստանի հանդիսատեսի առջև: Դանիացի կոմպոզիտոր Վիմ Զվագը երաժշտին է նվիրել իր «Թավջութակի սոնատ»-ը, իսկ անգլիացի կոմպոզիտոր Իվան Մուդին՝  իր «Թավջութակի կոնցերտ-»ը: 1996թ-ից Էվորայի (Պորտուգալիա) Արվեստի համալսարանում ղեկավարում է թավջութակի դասարանը: Մշտապես հրավիրվել է թավջութակի և կամերային երաժշտության վարպետության «Valle De Arlanza» և «Noeva Generaciòn Musical» դասընթացների, «Viana do Castello» միջազգային փառատոներին: Դասավանդել է ԱՄՆ Ջորջիայի համալսարանում, հրավիրվել է Կալիֆորնիայի Երաժշտության ինստիտուտի կողմից` դասավանդելու ամառային դասընթացներում: Դափնեկիր է ճանաչվել միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթներում,  ինչպիսիք են Պաբլո Կազալսի, Չայկովսկու անվան, Ժուլիու Կարդոնա միջազգային, համամիութենական և անդրկովկասյան մրցույթները: Որպես ժյուրիի անդամ բազմիցս հրավիրվել է միջազգային երաժշտական մրցույթների կողմից՝ Ժուլիո Կարդոնա, Վերածննուդ (Գյումրի) և այլն: 2015թ-ից դասավանդում է Լիսաբոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիայի թավջութակի դասարանում: Ձայնագրել է մի շարք խտասալիկներ, որոնց թվում՝ «Քլեյվ Ռեքորդս»-ի կողմից թողարկված Ա.Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Հայկ Մելիքյանի հետ համատեղ 2012թ. թողարկված «Յան» խտասալիկում տեղ են գտել 20-րդ դարի հայ կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի և Կարեն Խաչատրյանի սոնատնեը: Հոլանդական «Մասթեր Ստուդիո»-ում դաշնակահար Յերոն Ռիմսդիկի հետ 2013թ. ձայնագրել է Դ.Շոստակովիչի և Կ.Խաչատրյանի սոնատները: 2013թ. ձայնագրել է նաև «Իտալական վիրտուոզներ» խտասալիկը, որը ներառում է Լոկատելլիի, Վալենտինիի և Բոկերինիի ստեղծագործությունները: Թողարկել է նաև Վիմ Զուաագի ստեղծագործությունների երկու խտասալիկ` ընդգրկելով նաև իրեն նվիրված սոնատը: Նվագում է 18-րդ դարի վենետիկյան գործիքով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար