Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՄՈՎՍԵՍ ՊՉԱՔՉՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

11 հուլիս, 1940 - 17 հոկտեմբեր, 2016

Ծնվել է Հալեպում: 1954թ. ավարտել է տեղի Կրթասիրաց վարժարանը, ապա հաճախել է «Կարեն Եփփե» ազգային ճեմարան: Բարձրագույն ուսումն ստացել է Դամասկոսի պետական համալսարանում՝ ուսումնասիրելով անգլերեն և անգլիական գրականություն: Յոթ տարի դասավանդել է նույն հաստատությունում՝ իբրև հայերենի և անգլերենի ուսուցիչ: 1970թ. տեղափոխվել է Բեյրութ, 1976թ. հաստատվել Փարիզում: Աշխատակցել է սիրիահայ և լիբանանահայ մամուլին, հատկապես` Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերին՝ գրելով հրապարակախոսական հոդվածներ և գեղարվեստական գործեր: 1970-ական թվականներին աշխատակցել է նաև «Բագին» գրական ամսագրին, իսկ Փարիզում հաստատվելուց հետո՝ «Հառաջ» պարբերականին: Թարգմանել է Էրիկ Սեգալի «Սիրո պատմություն» վեպը (1972թ.): 1981թ. նրա «Անկանխատեսելին» պատմվածքը ճանչվել է Համազգայինի «Բագին» գրական հանդեսի տարվան լավագույն արձակ ստեղծագործություն, իսկ «Ծիծեռնակները պիտի չսարսափեն խրտվիլակներից» վեպը 1990թ. արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի: Հրատարակած գիրքերից են՝ «Անկարելի կարելին» (1973թ.), «Բարև Հայաստան» (1975թ.), «Կեռասի ժամանակէն վերջ և առաջ» (1983թ.), «Լուացք փռուած տանիքի վրայ» (1987թ.), «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտուիլակներէն» (1990թ.), «Լուսաւոր աչքերով օտարականը» (1993թ.), «Անկատար վերծանումներ» (1997թ.), «Մինչև վերջինը արևներուն» (բանաստեղծություն, 2001թ.), «Աշխարհահայաց պատուհան» (2002թ.), «Անցողիկը և անժամանցելին» (2005թ.), «Վարագույրը իջնելուց առաջ», «Խմելով քաղաքը» (2009թ.): Վերջին շրջանում Հայաստանում սկսել էր տպագրել իր «Երկերի լիակատար ժողովածու»-ն՝ հաջորդական հատորներով: Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2010թ.` Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի, 2015թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի: Մահացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար