Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1962թ. օգոստոսի 15-ին, Երևանում: 1969-79թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետը: 1988թ. սկսել է երաժշտական գործունեությունը` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի աջակցությամբ: 1989թ. Տալլինում Վահագն Հայրապետյանի հետ հանդես է եկել մենահամերգով: 1992թ. Արթուր Գրիգորյանի և Տաթևիկ Հովհաննիսյանի հետ Լոս Անջելեսում հանդես է եկել համերգային ծրագրով, իսկ 1996թ. ներկայացել է համերգով Էլվինա Մակարյանի հետ: 1998թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Թողարկել է «Colors of StevieLand» (1999թ.), «Երեք մոմեր» (2001թ.), «Ասում են, թե» (2003թ.), «Art & Ispace» (2005թ.), «Ջազավանս» (2005թ.), «Ռադիո Երևան» (2008թ.), «In/spiration» (2009թ.), «Once Upon a Time in Yerevan» (2012թ.) ձայնասկավառակները: Լոս ԱՆջելեսի հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշպխության ժամանակ նրա թողարկած սկավառակներից չորսը («Երեք մոմեր», «Ասում են, թե», «Ջազավանս», «Ռադիո Երևան») արժանացել են «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին (2001թ., 2003թ., 2005թ., 2008թ.): Արժանացել է մի շարք այլ երաժշտական մրցանակների: Համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Արցախում, ԱՄՆ-ում և այլուր: 2010թ. Մոսկվայում մասնակցել է «Կարոտ» փառատոնին և արժանացել մրցանակի: Բազմիցս ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ջազային և Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 2002թ. եղել է Արտեմի Այվազյանի 110-ամյակին նվիրված ֆիլմ-համերգի պրոդյուսերը: Նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, իսկ 2004թ.՝ շուրջ 30 րոպե տևողությամբ կինոհամերգ՝ «Կարինե», «Երևան», «Երանի թե», «Ուշացած ժամադրություն» երգերի հիման վրա: Կատարել է մի շարք աշխարհահռչակ երգիչների cover երգեր: Ունի ավելի քան 4000 հին ձայնասկավառակների հավաքածու: 2018թ-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար