Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Ծնվել է 1948թ. նոյեմբերի 22-ին, Ախալցխայի Նորշեն-Ծխալթբիլա գյուղում: 1966թ. տեղի միջնակարգն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության բաժինը: 1976թ-ից եղել է Հայաստանի պետական հեռուստատեսության նկարիչ-ձևավորողը՝ տաղավարների և հաղորդումների նկարազարդումներով: Նրա ձևավորմամբ են եթեր հեռարձակվել ուսումնական խմբագրության համարյա ողջ հաղորդաշարերը՝ «Հայ ժողովրդի պատմություն», «Պատմության և մշակույթի հուշարձանները», «Մեր լեզուն մեր խոսքը», ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն հեռուստադասերը, «Բարի գիշեր» իրիկնային հեքիաթի նկարազարդումները, երաժշտական, երիտասարդական, հասարակական, քաղաքական հաղորդումները, լրատվական «Լրաբեր», «Օր 7-րդ», երաժշտական «Հայ երգի ակումբ», հասարակական-քաղաքական «Հինգշաբթի», «Հայ տուն», «Գավիթ», ժամանցային «Սրճարան տանգո», «Խոշոր շահում», «Ոսկե զառ», «Համով լոտո», «Բարի լոտո» և այլ հաղորդաշարեր: Եղել է եթերի անմիջական հսկող նկարիչը՝ ներդիրների և տաղավարների ձևավորումներով: 1993թ-ից եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր նկարիչը, իսկ «Նորք» հեռուստատեսության ստեղծումից հետո, մինչ 2000թ.՝ այս հեռուստատեսության գլխավոր նկարիչը: Նրա նկարազարդումներով են տպագրվել մի շարք գրական գործեր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» (Արթուր Կոնան Դոյլ), «Ծաղիներս մնացին հեռվում» (Բոգդան Վերդյան), «Պատերազմի ծուխը» (Հովհաննես Մելքոնյան), «12 ճանապարհորդության դարերի խորքը» (Կարեն Մուսաելյան) «Կանաչ կամուրջ» (Սարգիս Խարազյան), մանկապատանեկան ինչպես նաև «Նորշեն-Ծղալթբիլա» և «Իմ բնօրրան Խաշուտ» գրքերը: Ունեցել է անհատական և մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին: 2004թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2008թ. նկարել է Երևանի մարզահամերգային համալիրի սրահի ճակատային մասի «Հաղթական պար» պաննոն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար