ՍԵՐՎԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ

Ճարտարապետ, գեղանկարիչ

Ծնվել է 1948թ. օգոստոսի 1-ին, Երևանում: 1955թ. ընդունվել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոց: 1957-62թթ հաճախել է Գագիկ Ղազարյանի նկարչական դասերին: 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը: 1976թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 1978թ. արժանացել է ՀԽՍՀ Կոմերտմիության դիպլոմի՝ որպես «Տարվա լավագույն աշխատանք», իսկ 1980թ.՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության դիպլոմի: 1981թ. դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության և ԽՍՀՄ Կոմերիտմիության դափնեկիր՝ առաջին աստիճանի դիպլոմ երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների համամիութենական 8-րդ ստուգատեսում, 1983թ.՝ ՀԽՍՀ Կոմերիտմիության դափնեկիր: 1983թ. եղել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման անդամ: 1993թ-ից ԱՄՆ Գլենդել քաղաքի, 1994թ-ից՝ Սանտա Մոնիկա քաղաքի «Արտ» ասոցիացիայի, 2002թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Երևանում (1976թ., 1980թ., 1981թ., 1999թ.), Վոլգոգրադում (1978թ.), Մոսկվայում (1981թ.), Գլենդելում (1992թ., 1994թ., 1995թ.), Հոլիվուդում (1993թ.), Սանտա Մոնիկայում (1993թ., 1994թ.), Ֆլորիդայում (1994թ.), Բոստոնում (1996թ.) և այլն: Նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ամերիկաի Միացյալ Նահանգների Ֆրանսիայի, Կոլումբիայի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար