Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Խեցեգործ

10 մարտ, 1948 - 23 հուլիս, 2016

Ծնվել է Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1973թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Դասավանդել է Աշտարակ քաղաքում, ապա Երևանի գեղարվեստի ուսումնարանում: Մասնակցել է Արցախի պատերազմին: 1998թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ստեղծագործություններից են՝ «Կանայք» (թեմատիկ շարք, թրծակավ, 1991թ-ից), «Պատմիչներ» (թեմատիկ շարք, թրծակավ, 1998թ-ից), «Երաժիշտներ» (թեմատիկ շարք, թրծակավ, 1998թ-ից), «Աղամաններ» (ազգային-դիցաբանական մոտիվներով շարք, հրակավ, Երևանի աղի կոմբինատ), «Մատաղ» (աղե քանդակ, 2002թ.), «Երգ աղի մասին» (աղե քանդակ, 2004թ.), Հին Էրիվան ռեստորանը ներքին և արտաքին ձևավորումներով, «Կժով կինը» (դեկորատիվ քանդակ, 2003թ., Երևանի «Հին Էրիվան» ռեստորանի դիմաց): Եղել է համահեղինակ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում տեղադրված Տիգրան Պետրոսյանի հուշարձանի: 1979թ. Ռիգայում ունեցել է անհատական ցուցահանդես: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար