Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քանդակագործ

6 մայիս, 1948 - 21 փետրվար, 2013

Ծնվել է Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1972թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1976թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ստեղծագործել է մոնումենտալ քանդակագործության բնագավառում: Ստեղծագործություններից են՝ «Երևան» (1981թ., հարթաքանդակ, փայտ, Երևանի քաղաքապետարան), «Աշխատանքի երգ» (1985թ., տուֆ, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան), «Մտածողներ» (1986թ., տուֆ, քաղաք Վոլգոդոնսկ, ՌԴ), «Սպիտակաքար, ոսկեգմբեթ Մոսկվան» (1997թ., հարթաքանդակ, ՌԴ դեսպանատուն, Երևան), «Աստծու աչք» (1998թ., բրոնզ, Ռավեննա, Իտալիա) և այլն: Մասնակցել է միջազգային սիմպոզիումների և բիենալեների (1992թ., 1994թ., 1998թ., Ռավեննա): Փոքր ձևերի քանդակները գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Երևանի փայտարվեստի թանգարանում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար