Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱՐՍԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1948թ. հուլիսի 28-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետը, 1992թ.՝ Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության տեսության ՀամԳՀԻ: 1971-75թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1975-80թթ՝ «Սոյուզսպորտ նախագիծ» ինստիտուտի Երևանի տարածքային արվեստանոցում: 1976թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 1981թ-ից դասավանդում է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում (2003թ-ից՝ պրոֆեսոր): 2000-12թթ եղել է Քաղաքաշինության ԳՀ և նախագծային ինստիտուտի տնօրենը: 1988-92թթ, որպես «Արուճ» միջազգային կազմակերպության նախագահ, Մոսկվայի ճարտարագիտաշինական ինստիտուտի և Արևմտյան Բեռլինի տեխնիկական համալսարանի համագործակցությամբ, ղեկավարել է Արուճ քաղաքի հատակագծումը (1993թ.): Նրա նախագծերով կառուցվել են Դոնի Ռոստովում հեծանվատրեկ (1978թ.), Երևանի ԵՊԻ մանկապարտեզը (1980թ.), Մ.Մաշտոցի անվան համալսարանի շենքը (1981թ.), Հրազդանի Հիդրոերկրաբանական արշավախմբի շենքը և հանգստյան տունը (երկուսն էլ` 1980թ.), Ալավերդիի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2000թ.): Հեղինակել է ավելի քան 80 գիտական աշխատություններ, հոդվածներ, որոնցից է՝ «Քաղաքաշինությունը սեյսմաակտիվ շրջաններում» (1998թ.): 2011թ. արժանացել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար