Մարիամ Թումանյան

Մշակութային գործիչ

Տիրան Աճեմյան

Ծաղրանկարիչ, դերասան

Եղիվարդ

Բանաստեղծ, արձակագիր, եկեղեցական գործիչ

Վահրամ Պետրոսյան

Դաշնակահար, երգահան

Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար

Լէօնորա

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

Նկարիչ, գրաֆիկ-դիզայներ

Ծնվել է 1947թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Օպերային երգիչ Արամ Սամուելյանի որդին է: Առաջին չորս տարիները սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1965թ. ավարտել է Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1969-83թթ աշխատել է ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (1982թ-ից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու): 1984-90թթ եղել է «Մշակույթ» (նախկինում` Կուլտուր-լուսավորական աշխատանք) հանդեսի գեղարվեստական խմբագիրը, 1992-04թթ՝ «Նամականիշ» ՓԲԸ-ի գլխավոր նկարիչը: 2007թ-ից համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: 2013-15թթ եղել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնի տնօրենը: 1973թ-ից հիմնական գործունեությունը ծավալել է գրաֆիկական դիզայնի ասպարեզում: 1969-83թթ հայկական, խորհրդային և արտասահմանյան հանդեսներում և ամսագրերում հրատարակել է պինդ մարմնի ֆիզիկայի ոլորտին նվիրված ավելի քան 20 հոդվածներ: 1976թ-ից ունեցել է կերպարվեստի ավելի քան 20 ցուցահանդես, գրաֆիկական հումորի և երգիծանկարի մոտ 60 ցուցահանդես և մրցույթներ Հայաստանում և արտերկրում, մի շարք մրցանակներ. մասնավորապես` Էքսպերտ-Սիբիր ամսագրի «Դրամն ինչպես դա կա» (Փողի մեջ չի երջանկությունը) խորագրով երգիծանքի մրցույթի գլխավոր մրցանակ (Նովոսիբիրսկ, 2005թ.), Երևանի Պատկերապատման և պատկերի առաջին փառատոնի գլխավոր մրցանակ (Ոսկե Նուռ, 2008թ.), «Գիր և ժուռնալիստիկա» խորագրով «Լուիշ Դը'Օլիվեյրա Գիմարաեշ» հումորի երրորդ բիենալեի առաջին մրցանակ (Պենելա, Պորտուգալիա, 2012թ.) և այլն: Եղել է նաև մի շարք ստեզծագործական մրցույթների մրցանակակիր՝ ՀՀ առաջին նամականիշի մրցույթի գլխավոր մրցանակ (1992թ.), Երևան քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (1995թ., իրագործված է այլ նախագիծ), ՀՀ պետական պարգևների անվանական մրցույթի դրամական խրախուսանք (1995թ.), ՀՀ կենտրոնական բանկի խորհրդանշանի մրցույթի գլխավոր մրցանակ (2003թ.), ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և Սոցիալական ծառայութուններ մեկ կանգառում սոցիալական համալիր կենտրոնի խորհրդանշանների մրցույթի գլխավոր մրցանակ (2003թ.), «Virtual Silk Highway» միջազգային նախագծի խորհրդանշանի մրցույթի գլխավոր մրցանակ (2003թ.), Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի Երևանի ոսկերչական գործարանի Հայոց Ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված հուշամեդալի նախագծի բաց մրցույթի հաղթող (2004թ.): Հեղինակել է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թաղարկված մոտ երեք տասնյակ հուշադրամներ, ՀՀ և Արցախի առաջին և, հետագայում, ավելի քան 150 նամականիշեր և փոստային բլոկներ, ՀՀ պետական զինանշանի ժամանակակից գրաֆիկական մեկնությունը (գեղանկարիչ Ռուբեն Ղևոնդյանի հետ): Նրա հեղինակած 100.000-դրամանոց թղթադրամը, ներկայացված Թղթադրամների հիմնական արտադրողների կոնֆերանսում, անցկացվող Բուենոս Այրեսում Դրամաշրջառության միջազգային ասոցիացիայի կողմից, շահել է երկրորդ տեղը 2010թ-ի համար: Նախագծել, ձևավորել և նկարազարդել է մոտ երեք հարյուր գրքեր, ալբոմներ, կատալոգներ, հանդեսներ և բազմատեսակ այլ տպագիր արտադրանք, մշակել մոտ յոթ տասնյակ էմբլեմներ, խորհրդա- և առևտրանիշեր, որոնց թվում՝ Հայաստանի կենտրոնական բանկի: 1986թ-ից Հայաստանի նկարիչների, 1991թ-ից՝ Հայաստանի դիզայներների միությունների, Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ է, 2001թ-ից Ֆիլատելիայի և դրամագիտության համահայկական ակադեմիայի լիիրավ անդամ է, 2004թ-ից Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի, 2006թ-ից Հայաստանի տառաստեղծների միավորման անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար