
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՐԱՄԵ

Արամ Եղիազարյան
Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ Արմավիր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1993թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով և սովորել այնտեղի միջնակարգ դպրոցում, ապա` լիցեյում: 1993թ-ից ինքնուս սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Երգել է Դոնի Ռոստովի «Արևիկ» մանկապատանեկան համույթում: 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը, որից հետո վերադարձել է Երևան և շարունակել երգչի գործունեությունը: Գրել է երգեր, թողարկել «Յարիս բոյը» (2008թ.), «Մի քիչ սեր» (2009թ.), «Իմ միակ սիրելի» (2011թ.) ձայնասկավառակները, նկարահանել 14 տեսահոլովակ: Զուգերգերով հանդես է եկել երգչուհիներ Անի Ամիրյանի և Արմինկայի հետ: Բազմաթիվ համերգներով հանդս է եկել Հայաստանում և արտերկրում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Լավագույն երգիչ» (2007թ., 2010թ.), «Լավագույն ալբոմ» (2007թ.), «Լավագույն դուետ» (2008թ., 2009թ.), «Լավագույն տեսահոլովակ» (2008թ.) և այլն: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: