Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 10-ին, Երևանում: Արվեստաբան Վիգեն Ղազարյանի եղբայրն է: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1972թ.՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 1977թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ 1990-94թթ եղել է դեկան (1998թ-ից՝ պրոֆեսոր): 1992-98թթ եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակագործության մասնաճյուղի նախագահը, 1998թ-ից` վարչության քարտուղարը: Ստեղծել է դեկորատիվ-մոնումենտալ գործեր: Ստեղծագործություններից են՝ «Հիշողություններ Կոնդից» (1982թ., Հայաստանի նկարիչների միության տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1983թ.), «Պատմական Էրեբունի» (1987-88թթ, «Էրեբունի» հյուրանոց), «93-ի ցուրտ ձմեռը» (1997թ.), «Սրբազանը» (2002թ.): Նրա գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը՝ որպես գաղափարական ու նյութականի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված: Գործերից տեղադրված են Մոսկվայում («Կոխ», 1979թ.), Յալթայում («Անմահական խնձոր», 1981թ.), Իջևանում («Իջևանյան հուշապատկերներ», 1986թ.), Երևանում («Արքայադուստրը հավալուսնով», 1994թ.), Արցախում («Արցախի վերածնունդը», 1996թ.), Փոթիում («Հրեշտակներ», 1998թ.) և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար