ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1946թ. հունվարի 19-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953-64թթ սովորել է տեղի թիվ 10 միջնակարգ դպրոցում, 1965-70թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1969-78թթ դասավանդել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1970-2004թթ՝ Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում, 1995-2010թթ՝ Գյումրիի ճարտարագիտական ինստիտուտում (2007թ-ից՝ պրոֆեսոր): 1978թ-ից Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է, 1999թ-ից՝ Գիտությունների միջազգային ակադեմիայի բնության և հասարակության բաժնի պատվավոր դոկտոր: 2002թ-ից Հայաստանի նկարիչների, 2007թ-ից՝ ժուռնալիստների միությունների անդամ է: 1970թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ունեցել է 23 անհատական ցուցահանդես Հայաստանում և արտերկրում: 2007թ. արժանացել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալի, 2011թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.՝ Գյումրիի տարվա մարդ «Գյումրու երախտավոր»-ի կոչման, 2013թ.՝ «Հայուհի» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար