Սիմոն Ալաջալով

Բեմանկարիչ

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Շահե Աճեմյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Արամ Տեր-Ղևոնդյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ռուզան Գասպարյան

Դերասանուհի

Մարիա Սահակյան

Կինոռեժիսոր

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Սոնա Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՐԱՄ MP3

Երգիչ, հաղորդավար

Արամ Սարգսյան

Ծնվել է 1984թ. ապրիլի 5-ին, Երևանում: Դեռ մանկուց ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում: 2001թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում: 2004-06թթ խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում, նախ` Հայաստանի միջբուհական, հետո` Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: 2006-10թթ եղել է «32 ատամ» հումորային հեռուստանախագծի անդամ: 2007թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ մասնակցել է «Երկու աստղ» հեռուստանախագծին և դարձել հաղթող: 2013թ. երգչուհի Շպռոտի հետ ձայնագրել է «Positive» երգը, նկարահանել տեսահոլովակ, որը դարձել է հիթ: 2009թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «10-ի ուժը» և «Հայսուպերսթար» հաղորդաշարերը: 2010թ. «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի լույս հայեր» առավոտյան ծրագիրը: 2010թ. կրկին վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն և եղել է «Իքս ֆակտոր», «Իմ անունն է» նախագծերի հաղորդավարը: 2011թ. ճանաչվել է «Տարվա գովազդային դեմք»: 2010-15թթ հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վիտամին» ակումբի անդամ: 2011-12թթ վարել է «Հայսուպերսթար» նախագիծը: Հանդես է եկել բազմաթիվ ակումբային մենահամերգներով: 2013թ-ից թողարկել է սինգլենր՝ «Shine» (2013թ.), «If I Tried» (2013թ.), «Just Go On» (2013թ.), «Not Alone» (2014թ.), «Help» (2014թ.), «Magic» (2014թ.), «You're My Sunshine» (2015թ.) և այլն: 2014թ. Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում «Not Alone» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Համերգներով և այլ նախագծերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: 2018թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարում է «Լավ երեկո» ժամանցային հաղորդումը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար