Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Գեղանկարչուհի, գոբելենագործ

Ծնվել է 1946թ. հունիսի 11-ին, Երևանում: 1962-64թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1969թ. ավարտել է Մոսկվայի Ստրոգոնովի անվան պետական գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ինտերիերի ֆակուլտետը: 1989-94թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1970թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 2003թ-ից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 1979թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակի «Հայաստանի քարեր» (1987թ.), «Ճանապարհորդություն» (1991թ.) շարքերը, «Երևան» (2002թ.) եռանկարը, «Զանգեզուր» (1976թ.), «Ժամանակակից Հայաստան» (շարք, 1981թ-ից, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1987թ.), «Ուռենիներ» (1997թ.), «Վարդեր» (2001թ.) աշխատանքներն արժևորվում են նրանով, որ հաստատում են ժամանակակից որմնագորգի (tapestry) ազգային ձևը։ Կարապետ Եղիազարյանի հետ ստեղծել է «Երգ Հայաստանի» (1984թ.) գոբելենը (Գյումրիի դրամատիկական թատրոն), «Շախմատ» շարքը (1985թ., Երևանի շախմատի տուն), Թեղենիք գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու խորանի (2003թ.), «Ծաղկիր իմ երկիր» (Ուստ Կամենոգորսկ քաղաքի թատրոն, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1979թ.) վարագույրները, մասնակցել (Գրիգոր Խանջյանի, Կարապետ Եղիազարյանի հետ) «Վերածնունդ» գոբելենային վարագույրի (1986թ., Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) ստեղծմանը: 1970թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Ռիգա, Լոս Անջելես, Հնդկաստան, Գերմանիա, Շվեդիա և այլն): Մասնակցել է նաև մի շարք միջազգային սիմպոզիումների՝ Էրֆուրտ (1978թ.), Լոզան (1979թ.), Սոմբատհեյ (Հունգարիա, 1983թ.), տեքստիլ ցուցահանդեսների՝ Քյոսեգ (Բուդապեշտ, 1983թ.), 1984թ. Ռիգայում կայացած 2-րդ միջազգային տեքստիլ արվեստի սիմպոզիումին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1994թ.), ԱՄՆ-ում (2001թ.), Երևանում (2002թ.): Աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Մոսկվայի Ռուսական դեկորատիվ արվեստների թանգարանում, մասնավոր հավաքածուներում (Երևան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նյու Յորք, Լոս Անջելես, Կիև և այլն):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար