ԷԴՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1946թ. ապրիլի 15-ին, ՀՀ Թալին քաղաքում: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1977թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1978թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 1995-2008թթ եղել է կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, 2012թ-ից կրկին ղեկավարում է ֆակուլտետը (2004թ-ից՝ պրոֆեսոր): 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակել է «Առաջին ձյունը» (1984թ.), «Արտամեդի խնձորները» (1989թ.), «Կանչ» (1989թ.), «Աննա Ախմատովայի դիմանկարը» (1989թ.), «Արթմնի երազ» (1989թ.), «Խաչիկ Դաշտենցի դիմանկարը» (2005թ.) և այլ կտավներ: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, Երևանում հանդես եկել անհատական ցուցահանդեսներով (1999թ., 2003թ., 2006թ., 2011թ., 2016թ.): Նկարները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Անգլիա, Սիրիա, Կանադա և այլուր): 2006թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար