ԱՆԱՀԻՏ ՍԱՎԱՅԱՆ

Գեղանկարչուհի, խեցեգործ

18 ապրիլ, 1944 - 18 մայիս, 2013

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչներ Եփրեմ Սավայանի դուստրը, Արմեն Սավայանի քույրը: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1978թ-ից գեղանկարչություն և խեցեգործություն է դասավանդել Երևանի Ա.Պուշկինի անվան դպրոցում: Թեմատիկ-խորհրդանշական բնույթի խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Հրազդանի ջրէկի (1971թ.), Երևանի Ա.Պուշկինի անվան դպրոցի (1974թ.), «Նաիրի» (1977թ.), «Սևան» (1978թ.) հյուրանոցների, «Ոսկեվազ» սրճարանի (1986թ.) ներսույթները, ստեղծել որմնանկարներ Երևանի թիվ 1 մանկապարտեզում (1974թ.), պաննոներ՝ «Հրազդանմաշ» գործարանի (Հրազդան) առողջարանում (1988թ.) և այլուր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար