ՎԱՐՍԻՆԷ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1995թ. հոկտեմբերի 27-ին, ՀՀ Կապան քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Կապանի թիվ 1 դպրոցում, ապա կրթությունը շարունակել թիվ 2 ավագ դպրոցում: 2012-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դերասանական բաժնում՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում: 2013թ-ից աշխատանքի է ընդունվել Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիակակն թատրոն՝ որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են՝ Կ.Եղիազարյանի «Նժդեհ» (Գոհար), Գ.Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» (Սառա Փիթ), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Վառվառա), Զ.Խալափյանի «Պռոշ Պռոշիչի երազը» (Առաքելյան), Լ.Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» (Երանուհի) և այլն: Դասավանդում է Կապանի մանկապատանեկան ստեղծագործական տանը: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՀԹԳՄ, Սյունիքի մարզպետի, Կապանի քաղաքապետի և մի շարք պատվոգրերով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար