Իսայի Փիթոև

Թատերական գործիչ

Կարապետ Յաղուբյան

Բառարանագիր

Լևոն Էսաճանյան

Բանաստեղծ

Գրիգորի Սարկիսով

Կինոռեժիսոր

Մարո Աճեմյան

Դաշնակահար

Յուրի Մարյան

Արձակագիր, լրագրող

Արտաշես Մարտիրոսյան

Բանասեր, պատմաբան

Յուրի Բաբախանյան

Կինոօպերատոր

Ջուս

Երգչուհի

Մարջան Ավետիսյան

Դերասանուհի

Օպերա Վիվա

Վոկալ քառյակ

 

 

 

 

ՎԱՆ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Աղվան Հունանյան

Ծնվել է 1941թ. ապրիլի 10-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1958թ. ավարտել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գունանկարի բաժին: 1966-71թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գունանկարի բաժնում: 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է հանրապետական երիտասարդական ցուցահանդեսին «Անի» կտավով, այնուհետև մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների: Հեղինակել է բազմաթիվ գրաֆիկական գործեր: 1987թ. Անգլիայի Ռոյ-Մելսի պատկերասրահը գնել է նկարչի «Հիշողություններ» կտավը: Մոսկվայում է գտնվում «Մուսալեռ», «Անիական» գրաֆիկական աշխատանքները: 2001թ. Հունգարիայում ցուցադրվել է հեղինակի «Նարեկացի» գրաֆիկական աշխատանքը: Դասավանդել է, աշխատել է «Հայ Գրքի» վարչությունում՝ որպես ձևավորող-նկարիչ և շախմատի դպրոցում՝ որպես նկարիչ: Գործերից պահվում են Հայաստանի ազգային, Վանաձորի, Աբովյանի («Ուխտավորներ»), Գյումրիի («Ընտանիք»), Ջերմուկի և այլ պատկերասրահներում, Լոս Անջելեսում («Պիկնիկ», «Արձագանք», «Կոմպոզիցիա»), Ֆրանսիայում, Իտալիայում, Հունգարիայում և անձնական հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար