Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԻԿՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում: 1983-84թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսունարանի դասական պարի բաժնում: 1984-92թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի արտիստ: 2009թ-ից աշխատում է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի և պարուսույց: Թատրոնում աշխատանքի հետ համատեղ 2013-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դերասանական բաժինը՝ Կապանի դերասանական կուրսը: Մարմնավորած դերերից են՝ Գ.Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» (Քեթրին), Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը» (Տանտիրուհու ոգի), Ա.Շիրվանզադեի «Եվգինե» (Մարթա), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Մարֆա Իգնատովնա Կաբանովա), Ս.Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» (Նվարդ), Լ.Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» (Սրբուհի), Զ.Խալափյանի «Պռոշ Պռոշիչի երազը» (Ասատրյան) և այլն: Արժանացել է մի շարք պատվոգրերի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար