Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՖԵՐԴԻՆԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Քանդակագործ

23 հունվար, 1943 - 20 ապրիլ, 2018

Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: Ստեղծագործել է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում: Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները: Ստեղծագործություններից են՝ «Վերածնունդ» (1984թ., բարձրաքանդակ, տուֆ, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» (1981թ., բարձրաքանդակ, բազալտ, Ստեփանավանի Ս.Շահումյանի տուն-թանգարան), «Հյուրընկալություն» (1977թ., հարթաքանդակ, տուֆ, Գյումրիի «Շիրակ» հյուրանոց, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1978թ.), Վարդան Աճեմյանի շիրմաքարը (1978թ., գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն), Կարեն Դեմիրճյանի մահարձանը և տապանաքարը (2000թ., բրոնզ, գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն), Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհերին նվիրված խաչքար (1996թ., բազալտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթող և հուշահամալիրը (Երևան) և այլն: Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար