Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1943թ. ապրիլի 5-ին, ՀՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղում: 1960թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ս.Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, 1968թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1968թ. Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակին և պարգևատրվել է ոսկե մեդալով: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: Ստեղծել է խորհրդանշական-վերացական արտահայտչամիջոցների և հայկական մանրանկարչության ավանդույթների զուգորդումով կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Աշխատանքներից են՝ «Հավերժ միասին» (1978թ.), «Օլիմպիոսը ողջունում է Մոսկվա-80-ին» (1980թ., Տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1980թ.), «Ուխտագնացություն Խոր Վիրապ», «Գովք հողին», «Նատյուրմորտ» (1990-2000թթ), «Անձրևից հետո» (1990-2000թթ), «Հիսուսի դեմքը» (1990-2000թթ), «12 առաքյալները» (1990-2000թթ), «Խաչի խորհրդանիշերը» (1990-2000թթ), «Ավետում» (2002թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրեզնոյում 1991թ., ԱՄՆ, Լոս Անջելեսում 1992թ, ԱՄՆ, Գերմանիայում 1994-98թթ, 12 անհատական ցուցահանդես: 1997թ. Բեբրա քաղաքում կազմակերպված մրցույթում շահել է մրցանակ: Նույն թվականին աշխատանքներ է կատարել Քյոլնի կաթոլիկական Մայր տաճարի և հայկական եկեղեցու համար: 2000թ. մասնակցել է Նյու Յորքում կայացած աճուրդ ցուցահանդեսին: Աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում և անհատական հավաքածուներում՝ Գերմանիայում, Ռուսաստանում (Մոսկվայի Տրետյակովյան թանգարան), Իսպանիայում (Բարսելոնա), Բելգիայում (Բրյուսել, Անտվերպեն), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի նկարիչների միությունում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և այլուր: 2004թ-ից բնակվում և ստեղծագործում է Բելգիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար