Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1988թ. մարտի 2-ին, Երևանում: Դաշնակահար Կարեն Մամիկոնյանի կինն է: 2005թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 2005-09թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային էստրադային բաժնում: 2006թ. մասնակցել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին: 2010թ. առաջին անգամ հանդես է եկել ակումբային մենահամերոգով: Նույն թվականին մասնակցել է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում կայացած «Մորսկոյ Ուզել» միջազգային մրցույթին և արժանացել 2-րդ ու «Բեմի վրա անկեղծության ու ոգեշնչման» մրցանակներին: «Մի ժամից», «Երևի սիրում եմ...» երգերով մի քանի անգամ մասնակցել է «Ոսկե Քնար» երգի մրցույթին և արժանացել «Լավագույն երգ» մրցանակին: 2012թ-ից համագործակցում է դաշնակահար «Կարեն Մամիկոնյան Բենդ»-ի հետ, բլյուզ, ֆանկ ոճերում ներկայացնում է հայտնի երգեր՝ նոր մատուցմամբ: Խմբի հետ առաջին աշխատանքը եղել է «I love you more then you ever know» երգը, որը «Վան» երաժշտական մրցույթում արժանացել է «Լավագույն բլյուզ կատարում» մրցանակին, իսկ 2014թ. խումբը արժանացել է «Լավագույն խումբ» մրցանակին: 2013թ. խմբի հետ հյուրախաղերով եղել է Քաթարում, որտեղ ունեցել է շուրջ 100 համերգ: 2015թ. խմբի հետ ձայնագրել է «Շնորհակալ եմ» երգը: Նկարահանել է 3 տեսահոլովակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար