Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԺԻՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասան

9 մարտ, 1929 - 6 մայիս, 2016

Ծնվել է Թբիլիսիում: 1954թ-ից աշխատել է Կիրովականի պետական թատրոնում (այժմ՝ Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոն), 1967թ-ից՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև), Ա.Պապայանի «Արևը ձեզ հետ» (Տարոն), Դ.Պսաֆասի «Հիմարից հիմարը» (Ֆոմաս Կացարոս), Գ.Կրենդելսբերգերի «Դևերը» (Բժիշկ), Վ.Սոլոգուբի «Սիրուց պատուհաս» (Աբգար Ֆալյան), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոնրը սինյոր Կուպելոյի տանը» (Լուկա), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Գուլոյան), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Մեք Գրեգոր), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Չուգունով) և այլն: Նկարահանվել է «Կարծր ապար» (1974թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Ինչ-որ մեկը նստած էր սառնարանում» (1983թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Կարոտ» (1990թ.), «Ամեն ինչ լավ կլինի» (2009թ.) և այլ ֆիլմերում: 1987թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1998թ.՝ Վրաստանի Պատվո շքանշանի: Մահացել է Թբիլիսիում: