Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ԳՈՒԼԻԿՅԱՆ

Գեղանկարիչ

6 մայիս, 1942 - 11 սեպտեմբեր, 2017

Ծնվել է Երևանում: 1961թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1968թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1982թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1997թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ: 1962-63թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես բեմանկարիչ, 1968-70թթ` Հ.Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ֆիլմի նկարիչ, 1970-79թթ` նախագծային ինստիտուտում` որպես ավագ ճարտարապետ, 1979-90թթ` Երևանի քաղխորհրդի նախագծային ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, 1990թ-ից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, կերպարվեստի ամբիոնում (2012թ-ից՝ պրոֆեսոր): 1987թ. Մոսկվայում ԺՏՆՑ ծաղկի տաղավարի ձևավորման համար արժանացել է ոսկե մեդալի: Ստեղծել է թանձր գունային գամմայով բնապատկերներ՝ «Աշուն» (1970թ.), «Կեսօր. Սովետաշեն» (1983թ.), «Արա լեռը կեսօրին» (1987թ.), «Տեսարան Կոնդից» (1991թ.), «Բնանկար» (1994թ.), նատյուրմորտներ՝ «Նատյուրմորտ ձմերուկով» (1992թ.), «Նատյուրմորտ ձկներով» (1995թ., 2000թ.), կոմպոզիցիաներ՝ «Տրնդեզ» (1980թ.), «Ծաղկի տոն» (1987թ.), «Նվագախումբ» (1994թ.), «Պայքար» (1994թ.), «Դանթեի հանդիպումը Բեատրիչեի հետ» (2001թ.), «Երաժիշտը» (2003թ.), դիմանկարներ՝ «Թոռնիկս՝ Լևոնիկը» (1998թ.), «Դիանայի դիմանկարը» (2002թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հոլանդիայում (1990թ.), Լեհաստանում (1992թ.), Երևանում (1994թ.): Գործերից պահվում են Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում: 2013թ. դարձել է Համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխության դափնեկիր: Մահացել է Երևանում: