ԷԴՈՒԱՐԴ ԿԱՐՍՅԱՆ

Գեղանկարիչ, դիզայներ

Ծնվել է 1942թ. ապրիլի 3-ին, Երևանում: 1967թ. ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան ուսումնարանի (այժմ՝ Մոսկվայի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա) մոնումենտալ-դեկորատիվ բաժինը: 1971թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1974-79թթ աշխատել է Պոդոլսկի գեղարվեստի արվեստանոցում, 1979-85թթ՝ Հայաստանի Գեղարվեստի ֆոնդում: Որմնանկարներ է հեղինակել տարբեր քաղաքներում: Հիմնական աշխատանքներն են՝ Ուֆա քաղաքի և Ուդմուտիայի Մշակույթի տների, ՌԴ Տուլայի մարզի մարզահամալիրի, Մոսկովյան մարզի ճամբարի, ՌԴ Պոդլիպկ քաղաքի փորձարարական դպրոցի, Բելգրադում Ռուսաստանի դեսպանատան շենքի, ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի (Երևան), Երևանի «Արարատ» հանրախանութի սրահի, Քաղաքային ավիացիայի վարչության դպրոցի շենքի, Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի լուսարձակների, մի շարք երևանյան ռեստորանների ու սրճարանների և այլ կառույցների ինտերիերը և ձևավորումը, Երևանի Հանրապետական հիվանդանոցի դահլիճի արտաքին ճակատամասը (քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանի հետ): 1986թ. հրավիրվե է Հունգարիայի Կեչկեմետ քաղաք, որ ծանոթացել է արծնանկարչությանը: Այնուհետ բազմիցս հրավիրվել է Հունգարիա և այդ բնագավառում ստեղծած իր գործերը ցուցադրել Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում և արծնի միջազգային տարբեր ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Երևանում (2012թ.) և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար