ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1970թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: Սովորել է երաժշտական յոթնամյա դպրոցի դաշնամուրի բաժնում: 1992թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1996թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորին: Ավարտել է նաև ասպիրանտուրան և ուսումը շարունակել Լեհաստանի «Մոցարտ», Ֆրանսիայի «Վիլլեքրոզ», Ռումինիայի «Հարիքլեա Դարքլե» ակադեմիաներում, վարպետաց դասեր է անցել Արաքս Դավթյանի, Քերսթին Մայերի (Շվեդիա), Աննա Դեյնոլդսի (Գերմանիա), Էլլա Բլահովայի (Չեխիա), Մարիաննա Նիկոլեսկուի (Ռումինիա), Քերոլ Սմիթի (Շվեյցարիա) մոտ: Դարձել է հանրապետության և միջազգային մրցույթների դափնեկիր` «Կոմիտաս» հանրապետական վոկալ մրցույթի 1-ին մրցանակ (1994թ.), Ավստրոգերմանական և հայ երգի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1996թ.), Հ.Դարկլեի անվան միջազգային վոկալ մրցույթի ոսկե մեդալ և դափնեկիր (2000թ.), Պ.Դոմինգոյի անվան «Օպերալիա» միջազգային վոկալ մրցույթի եզրափակիչ, լավագույն մեցցո-սոպրանոների հնգյակ (2001թ.), Իբլա Գրանդ Փրայզ միջազգային մրցույթի դափնեկիր և հատուկ մրցանակ` հայ հոգևոր երգի և գերմանական երգի համար (2001թ.): 1995թ-ից մեներգել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում: 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում (2010թ-ից՝ դոցենտ): 2006թ. հիմնել և ղեկավարում է «Էթնո» վոկալ եռյակը: 2007թ. Հայստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» և «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակներին: Երգացանկը ներգրավում են եվրոպական հնագույն երաժշտության, գերմանական դասական և ռոմանտիկ, ֆրանսիական իմպրեսիոնիստական, իտալական և ռուս կոմպոզիտորների, միջազգային ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ, ինչպես նաև հայ ժողովրդական և հոգևոր, դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2003թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար