
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՏԱՐԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1941թ. մայիսի 14-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1962թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2003թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծագործել է հիմնականում հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում: Գործերին բնորոշ են վավերականությունը, պլաստիկ արտահայտչականությունը, հոգեբանական հավաստիությունը: Աշխատանքներից են՝ Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին նվիրված հուշարձանը (1976թ., տուֆ, ալյումին, Ուստ Կամենոգորսկ, Ղազախստան), «Տիեզերքի նվաճողները» (1984թ., կոփածո պղինձ, տուֆ), «Զորավար Անդրանիկ» (1988թ., տուֆ, հուշաքար, Անդրանիկի տուն-թանգարան, Վառնա, Բուլղարիա), Արտաշատի մուտքը (1990թ., ոսկեպատ համաձուլվածք, տուֆ), Թաթուլ Կրպեյանի հուշահամալիրը (1992թ., տուֆ, պղինձ, Արագածոտնի մարզ, Արեգ գյուղ), դիմաքանդակներից են՝ «Մակար Եկմալյան» (1968թ., բրոնզ, քար), «Մայքլ Քրմոյան» (1971թ., բրոնզ), «Վահան Տերյան» (1985թ., բրոնզ), «Նորայր Մուշեղյան» (1988թ., բրոնզ) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981թ., 2003թ.), Ռիգայում (1974թ.), Լայպցիգում և Հալլեում (1977թ.):