Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1941թ. հունվարի 15-ին, Երևանում: 1961թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1979թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1971-93թթ դասավանդել է Էջմիածնի նկարչական դպրոցում, 1993-98թթ՝ ՀՀ մանկական գեղագիտական դաստիարակության փորձարարական կենտրոնում: Ստեղծել է կոմպոզիցիաներ՝ «Գարուն» (1976թ.), «Հոգու թռիչք» (1976թ.), «Սիրո անուրջներ» (շարք, 1978թ-ից), «Բարեկամության պար» (1984թ.), «Թղթե քրմերի անկումը» (1990թ.), «Մերկ կանայք» (շարք, 1991թ-ից), «Հանդգնության հավերժումը» (շարք, 2004թ.) և այլն: Ստեղծել է նաև այլաբանական պատկերներ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին (շարք, 2000թ-ից): Գրաֆիկական աշխատանքներից են՝ «Պերճանքի խրախճանքը» (շարք, 1997թ-ից): Ձևավորել, նկարազարդել է ամսագրեր, գրքեր: