
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1980թ. հունիսի 26-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 2002թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը: 1999թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի: 2000-01թթ երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2004-08թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ որպես մեներգչուհի: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում, Հայաստանում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իտալիա, Ղազախստան, Իրան, Իսպանիա և այլուր: 1998թ. մասնակցել է Բուլղարիայի «Զոլոտոյ Դիսկ», 2000թ.՝ «Դիսքավրի», Ղազախստանի «Ասիայի ձայն», Ուկրաինայի «Սլավյանսկի Բազար», 2001թ.՝ Չեխիայի «Յունիվերսթալենտ», Զրենյանիկի երգի միջազգային մրցույթ-փառատոներին և արժանացել առաջին մրցանակների, հատուկ դիպլոմի: 2002թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2005թ. մասնակցել է Իտալիայի «Աշխարհի երգը», 2006թ.՝ Նովոռոսիյսկի «Մորսկոյ Ուզել» երգի միջազգային մրցույթ-փառատոներին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակներին: Թողարկել է «Կարոտ» (2003թ.), «Դեպի վեր» (2007թ.), «Տարան, տարան» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: