Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

6 մայիս, 1942 - 22 մայիս, 2019

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարչուհի Ադա Գաբրիելյանի ամուսինը: Սովորել է Երևանի Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1964թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ստեղծագործություններից են՝ «Ձուլողներ», «Հեռանկար», «Աստրոֆիզիկներ», «Էքսպերիմենտ», «Թռիչք», «Նուռ», «Աղջկա դիմանկար» և այլն: Կատարել է մի շարք բեմադրությունների ձևավորումներ (Գ.Չալիկյանի «Մենք, նրանք և ուրիշները»): Հեղինակել է Հ.Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար