Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԱԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գեղանկարչուհի

Ադա Գավրիլովա

Ծնվել է 1941թ. նոյեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Գեղանկարիչ Ռուբեն Ղևանդյանի կինն է: Հաճախել է Հարություն Կալենցի արվեստանոց: 1965թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Զբաղվում է գեղանկարով, գրաֆիկայով, ուսումնասիրել է Հայաստանի պատմական ծիսական հագուստը, գրել և հրատարակել է գրքեր, ալբոմներ, հոդվածներ ժամանակակից և հին արվեստի մասին: 1977-87թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, դասավանդել է գեղանկար, գծանկար և կոմպոզիցիա: 1991-2001թթ դասավանդել է «Հայկական ծիսական հագուստ» առարկան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Բաց համալսարանում, Գեղեցիկ արվեստների համալսարանում: 1990թ-ից գեղանկարի, գրաֆիկայի, ասեղնագործության հետ մեկտեղ գրել է արխայիկ արվեստի տեսության և ժամանակակից արվեստի հետ նրա կապի մասին գրքեր: Ստեղծագործություններից են՝ «Տիկինը սևով» (1968թ.), «Փշով աղջիկը» (1969թ. մասնավոր հավաքածու), «Զվարթնոց» (1969թ.), «Ազատագրում» (1970թ.), «Սայաթ Նովա» (1976թ.), «Շուշանիկ Կուրղինյան» (1977թ.), «Արևելյան նատյուրմորտ» (1977թ.) և այլն: Հեղինակել է գրաֆիակական աշխատանքներ պարսկական քնարերգության թեմաներով (1977-80թթ), մինիմալիզմ («Պահարանի դուռ», «Տուփ», «Բաժակ», «Պլաստմասե աման», «Ներարկիչ» և այլն), «Կուռքեր» (1985-87թթ, Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան), «Հոգիներ» (1992թ.), «Խորհրդանիշներ» (1995-2000թթ) գրաֆիկական շարքեր, «Գրավիտացիա» (2012թ.), «Կերան» (2013թ.), «Լևոն Գ-ի և Կերան թագուհու ամուսնությունը» (2013թ.) գեղանկարչական գործեր և այլն: Աշխատություններից են՝ «Ռուբեն Ղևոնդյան» (2004թ., կատալոգ), «Այծեմնիկ Ղևոնդյան» (2004թ., կատալոգ), «Հայկական ծիսական գլխարկ» (2004թ., ռուսերեն), «Հետահայաց՝ Բագրատունիների Հայաստանի մայրաքաղաքը Անին» (2012թ.), «Հայ արքաների ծիսական հանդերձանքը» (անտիպ): Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1983թ., 1985թ.), Գյումրիում (1985թ.), Վանաձորում (1986թ.), Փարիզում (1982թ., 2001թ.): 2002թ. Երևանում հանդես է եկել ցուցահանդեսով Ռուբեն Ղևոնդյանի և Այծեմնիկ Ղևոնդյանի հետ: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի քաղաքային պատկերասրահ-թանգարանում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար