Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ԻՐԻՆԱ ԴՐԱՄԲՅԱՆ

Արվեստաբան

Ծնվել է 1939թ. օգոստոսի 24-ին, Երևանում: Արվեստաբան Ռուբեն Դրամբյանի դուստրն է: 1963թ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 1963թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, որտեղ 1981թ-ից ավագ գիտաշխատող է: Զբաղվել է հայ միջնադարյան կերպարվեստի պատմության հարցերով: 1965-68թթ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, արվեստի ականավոր պատմաբան, բյուզանդական, հին ռուսական և արևմտաեվրոպական արվեստների 20-րդ դարի խոշորագույն մասնագետներից մեկի՝ արտասահմանյան 7 ակադեմիաների պատվավոր անդամ Վիկտոր Լազարևի ղեկավարությամբ: 1970թ. Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստը» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1981թ. արժանացել է ԽՍՀՄ նկարիչների միության 1-ին կարգի դիպլոմի՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ լույս տեսած «История искусств народов СССР» գիտահետազոտական բազմահատորյակի ստեղծմանը մասնակցելու համար: 1999թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Թորոս Ռոսլինը և ծաղկման շրջանի կիլիկյան գրքարվեստը», ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: 1972թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2003թ. նրա անունը ընդգրկվել է ԱՄՆ-ում հրատարակված «International Who’s Who of Professional and Business Women» հանրագիտարանում: Ուսումնասիրել է 13-րդ դարի Կիլիկիայի հայկական մանրանկարչությունն ու պատմամշակութային միջավայրը, որի արդյունքն ամփոփված է երկու հիմնարար մենագրություններում` նվիրված Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը և հետռոսլինական գրքարվեստի գլուխգործոցներից Հեթում Բ արքայի Ճաշոցին: Վերջինում արվեստաբանը տարբերակել է մատյանը ծաղկած չորս վարպետների ստեղծագործությունները, հաստատել Սկևռայի վանքը, որպես դրա ստեղծման վայր: Աշխատություններից են՝ «Художественные сокровища Матенадарана» (1976թ., համահեղինակ), «Фрески Кобайра» (1979թ.), «Шедевр средневековья» (1979թ.), «La Miniature Arménienne XIIIe-XIVe siècle» (1984թ., գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, համահեղինակ), «The Frescoes in the Church of St. Gregory the Illuminator founded by Tigran Honentc in Ani, Armenian Review» (1990թ., համահեղինակ), «Торос Рослин» (2000թ.), «Հեթում Բ արքայի Ճաշոցը» (2004թ., հայերեն, ռուսերեն, անգլերեն): 2014թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար