Սահակ Պրոնյան

Մանկավարժ, եկեղեցական գործիչ

Գևորգ Մեսյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Արամ Ալբան

Լուսանկարիչ

Ղևոնդ Տայան

Երաժշտագետ

Կարեն Քալանթար

Կինոգետ, լրագրող

Սուրեն Նազարյան

Քանդակագործ

Մարատ Վարժապետյան

Կինոռեժիսոր

Նորայր Ադալյան

Արձակագիր, դրամատուրգ

Դավիթ Խանջյան

Դիրիժոր, կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք

Ալեք Քեշիշյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Արթուր Մանուկյան

Դերասան, երգիչ

Նորա Գրիգորյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

22 ապրիլ, 1937 - 29 նոյեմբեր, 2018

Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում: 1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ճարտարապետություն մասնագիտության գծով: 1987թ. վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում: 1992թ. սովորել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: 1961-67թթ եղել է ՀՀ Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1967-78թթ` Հայկոմուննախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ, ճարտարաշինական բաժնի վարիչը: 1978թ-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում (1994թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է 15 գիրք, 250-ից ավելի հոդվածներ: Հեղինակել է նաև հետևյալ ճարտարապետական կառույցները` գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում (1976թ.), հյուրանոցներ ՀՀ Արմավիր (1974թ.), Մարտունի (1980թ.) քաղաքներում, Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքը (1975թ.), մանկական ճամբար Ծաղկաձորում (1977թ.), Նեղուցի մատուռ (2006թ.), հուշակառույցներ Ալավերդի քաղաքում, Շնող (1980թ.), Լճկաձոր (1986թ.) գյուղերում, բնակելի տներ, կոմունալ կառույցներ ՀՀ տարբեր շրջաններում: Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերին, Լոռու ճարտարապետական դպրոցին («Օձունի եկեղեցին», 1983թ., «Լոռի. պատմության քարակերտ էջերը», 1986թ.): Մասնավորապես հիմնավորել է 8-9-րդ դարերի Հայաստանում շինարարական գործունեության ընթացքը, շրջանառության մեջ դրել մինչ այդ անհայտ կամ սակավ հայտնի հուշարձաններ և շինարարական իրողություններ: Անդամակցել է ՀՀ Լեզվի գերագույն խորհրդին (ճարտարապետության գծով), ՀՀ պետական մրցանակների ճարտարապետության հանձնախմբին, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի խորհրդին, Հայաստանի ճարտարապետների միությանը, Հայաստանի գրողների միությանը (2007թ.), ԵՐՃՇՊՀ-ի ճարտարապետական ֆակուլտետի և մասնագիտական խորհուրդներին, Ճարտարապետական գծով դոկտորական ատենախոսությունների մասնագիտական խորհրդին: Եղել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ: 1991թ. դարձել է Սոֆիայի «Բիենալե-91»-ի դափնեկիր: 2012թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար