Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1937թ. հունվարի 31-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1960-65թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1965թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ռումինիայում, Չեխիայում, Գերմանիայում, Վիետնամում, Բուլղարիայում, Հունգարիայում և այլուր: 1966-72թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի բաժնում: 1970թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Աշխատանքներից են՝ «Երեկո. իլիկ մանող կինը», «Երեկո», «Սահմանապահներ», «Գ.Աթաբեկյանը և Ֆ.Ձերժինսկին», «Հերթափոխ», «Հոգու նոր սերը», «Երեկո. ճաշ», «Նոր տունը», «Ճանապարհելը» և այլն: