Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գեղանկարիչ, խեցեգործ

Ծնվել է 1937թ. օգոստոսի 3-ին, Թբիլիսիում: Գեղանկարչուհի, խեղեգործ Նոնա Գաբրիելյանի ամուսինն է: 1956-58թթ սովորել է Թբիլիսիի գեղարվեստի դպրոցում, 1963-68թթ՝ Երևանի Գեղարվեստի ակադեմիայում: Ստեղծագործել է գեղանկարչության, խեցեգործության գրաֆիկայի բնագավառներում: Գործերից են՝ «Ճարտարապետություն» (1973թ., հրակավ), «Ռեքվիեմ» (1976թ., հրակավ), «Մարդը և կենսոլորտը» (1983թ., հրակավ), «Ժամանակ» (1999թ., հրակավ), «Մարդիկ և տիեզերքը» (1985-88թթ, գրաֆիկական նկարաշար): Գեղանկարներից են՝ «Միրաժ» (1999թ.), «Խորհրդավոր ընթրիք» (2001թ.), Հայոց Մեծ եղեռնին նվիրված հուշարձան Խարտումում, Սուդան (1990թ., բրոնզ, գրանիտ): 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների և սիմպոզիումների Ճապոնիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր: 1973թ. և 1975թ. Ֆրանսիայի Վալորիս քաղաքում արժանացել է դիպլոմի, իսկ 1983թ. Ֆրանսիայում և Իտալիայում՝ 1-ին կարգի մրցանակի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980թ., 1987թ.), Մոսկվայում (1986թ.), Սուդանում (1990թ., Խարթում), Գերմանիայի մի շարք քաղաքներում (1993-2000թթ), Փարիզում (1999թ.): Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի կիրառական արվեստի թանգարանում, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի և Գերմանիայի Խեցեգործության միջազգային թանգարաններում և այլուր: 2001թ-ից Գերմանիայի նկարիչների պրոֆեսիոնալ միության և Լեհաստանի «Կերամոս» միջազգային ակադեմիայի անդամ է: 2014թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար