ԲԱԳՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

4 մարտ, 1939 - 21 սեպտեմբեր, 1992

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1957թ. ավարտել է տեղի Ս.Մերկուրովի անվան գեղարվեստի դպոցը: Սովորել է Ա.Անանիկյանի և Ս.Միրզոյանի արվեստանոցներում: 1960-63թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1967թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1965թ., 1966թ., 1968թ., 1969թ. մասնակցել է երիտասարդական ցուցահանդեսների: 1970թ. պատկերազարդել է գրքեր և ամսագրեր: 1971թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Նույն թվականին ներկայացել է առաջին անհատական ցուցահանդեսով, որից հետո նրան մեղադրել են այլամտածողության մեջ և արգելել հետագա ցուցահանդեսային գործունեությունը: 1972թ. և 1975թ. նրան հաջողվել է մեկ աշխատանքով մասնակցել խմբային ցուցահանդեսների: 1977թ. և 1979թ. երեքական աշխատանքով մասնակցել է ցուցահանդեսների Ֆրանսիայում և Էստոնիայում: 1978-85թթ ցուցադրվել է Փարիզի «Բասմաջյան» պատկերասրահում: Լոս Անջելեսում անհատական ցուցահանդեսից հետո նրա աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Դանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մոնղոլիայում, Իրանում, Արգենտինայում, Կանադայում, Լիբանանում, Ռուսաստանում: 1991թ. հրավիրվել է Բեյրութ՝ «Թորոս Ռոսլին» բարձրագույն կրթահամալիրում մանկավարժական գործունեություն ծավալելու: 1992թ. անհատական ցուցահանդես է ունեցել Անթիլիասում: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում: 1996թ. Երևանում կազմակերպվել է նրա հետմահու անհատական ցուցահանդեսը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար