ՊԵՏՐՈՍ ԿՈՆՏՐԱՋՅԱՆ

Գեղանկարիչ

26 հուլիս, 1905 - 23 օգոստոս, 1956

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Եդեսիա (Ուրֆա) քաղաքում (այժմ՝ Ուռհա): Փրկվել է Հայոց Ցեղասպանությունից (1915թ.), կորցրել է հարազատներին: 1918թ-ից մեծացել է Հալեպի որբանոցում: Սովորել է տեղի «Հայկազունի» հայկական քոլեջում, որտեղ նրան կերպարվեստ է դասավանդել Հովհաննես Մանջյանը: 1923թ. տեղափոխվել է Փարիզ և ուսումը շարունակել տեղի «Լա Կանալ» լիցեյում: Եղել է նաև Մոնպարնասի ակադեմիայի և Ֆերնան Լեժեի ստուդիայի ազատ ունկնդիր: 1930թ-ից մասնակցել է ցուցահանդեսների, հիմնականում Աշնանային սալոնին: Նրա կտավներում պատկերված էին հայկական ջադերը և այդ ժամանակի դեպքերը: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1939-45թթ): 1945թ. Պ.Պիկասոյի, Ա.Մատիսսի, Մ.Գրոմերի և այլ հանրահայտ նկարիչների հետ մասնակցել է ցուցադրության՝ «Ժամանակի հանրաճանաչ նկարիչները հանուն գերեվարված զինվորների»: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում ապրել և ստեղծագործել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), իսկ 1951թ-ից բնակվել է Երևանում: Սովետական իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով ինքնասպան է եղել Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար