
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Ծնվել է 1986թ. հունիսի 25-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Ն.Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը: 1994-2000թթ սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2010թ. ավարտել է Մ.Խորենացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001-03թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում: 2007թ. մասնակցել է «Ընծա» համահայկական երգի փառատոնին և զբաղեցրել 3-րդ տեղը: Արժանացել է նաև այլ մրցանակների՝ Նարե Բալայանի անվան հատուկ մրցանակ, հատուկ նվեր (երգ և տեսահոլովակ) Շուշան Պետրոսյանի կողմից: Փառատոնից հետո աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մենակատար: 2008թ. մասնակցել է «Բազե» համահայկական երգի փառատոնին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի և Վարդուհի Վարդանյանի ընտանիքի կողմից հատուկ մրցանակի: 2008թ. մասնակցել է «Աշխարհի երգերը» միջազգային երգի փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 1-ին տեղը: Մրցույթում մոլդովական ժյուրիի կողմից արժանացել է նաև հատուկ նվերի՝ մոլդովական «Bluze la mare» երգի լավագույն կատարման համար և նվեր է ստացել 2 երգ՝ կոմպոզիտոր Վալենտին Դինգայի կողմից: 2009թ. մասնակցել է «Ընծա» համահայկական երգի փառատոնին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2010թ. մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը և կրթության, գիտության ու մշակութային համագործակցության միջկառավարական հիմնադրամի կողմից ստացել դրամական մրցանակ՝ սեփական ձայնասկավառակի ձայնագրման համար: 2013թ. մասնակցել է «Ծովային հանգույց» երգի միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի: 2010թ-ից աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում` որպես մեներգչուհի: