Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԲԱԲԿԵՆ ՔՈԼՈԶՅԱՆ

Գեղանկարիչ

21 փետրվար, 1909 - 30 օգոստոս, 1994

Ծնվել է Երևանում: 1927թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը՝ Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի արվեստանոցները: 1938թ. ավարտել է համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ Վ.Օրեշնիկովի, Ա.Օսմյորկինի արվեստանոցները: 1929-32թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1938-45թթ` Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1945-75թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1953-73թթ եղել է ամբիոնի վարիչ: Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ: Նկարչի ստեղծագործությունները գրավում են ապրումների անկեղծությամբ, ժամանակի ճիշտ զգացողությամբ, որոնք մարմնավորվում են լուսավոր կոլորիտով, քնարական տրամադրությամբ բնանկարներում ու նատյուրմորտներում, հոգեբանական բնութագրումով առանձնացող դիմանկարներում: Աշխատանքներից են՝ «Վաղ գարուն» (1946թ.), «Խորանաշատ» (1962թ.), «Սաղմոսավանք» (1974թ.), «Կարմիր սար» (1977թ.), «Մրգեր և տաքդեղ» (1961թ.), «Վարդագույն նատյուրմորտ» (1968թ.), «Մտազբաղ աղջիկը» (1965թ.), «Գայանե Քոլոզյան» (1968թ.), «Պաշարված ամրոց» (1981թ.), «Գայլի բոխի» (1985թ.),, «Գարունը Սաղմոսավանում» (1986թ.), «Ամառ» (1980թ.), «Ժայռեր» (1985թ.), «Սպիտակ լռության» (1989թ.), «Վարդագույն նատյուրմորտ» (1990թ.), «Նատյուրմորտ աշնան տերևներով» (1990թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948թ., 1959թ., 1966թ.): Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, Արվեստի ու գրականության թանգարան, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում ու մասնավոր հավաքածուներում: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: