ՎԱՍԻԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բեմանկարիչ, գեղանկարիչ

15 դեկտեմբեր, 1910 - 10 նոյեմբեր, 1993

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1911թ. տեղափոխվել է Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով), ապա ՌԴ Արմավիր քաղաք: 14 տարեկան հասակից հաճախել է պրոֆեսոր Վ.Դուրնովի գեղարվեստի ստուդիա: 1926-30թթ սովորել է ՎԽՈԻՏԵԻՆ-ում՝ Ի.Մաշկովի արվեստանոցում: 1930թ-ից բնակվել է Երևանում և սովորել տեղի Գեղարդ տեխնիկումում: Աշակերտել է գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանին և քանդակագործ Սուրեն Ստեփանյանին: 1931թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1934թ. Լոնդոնում և Փարիզում մասնակցել է ցուցահանդեսների: Նույն թվականին նկարել է Հայաստան ժամանած ֆրանսիացի գրող Ժան-Ռիշար Բլոկին: Որպես բեմանկարիչ աշխատել է հանրապետության թատրոններում: 1953թ-ից եղել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի (Մոսկվա) Հայաստանի տաղավարի գլխավոր նկարիչը, միաժամանակ բեմադրություններ է ձևավորել երկրի թատրոններում: 1969թ-ից եղել է Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: Հեղինակել է շուրջ 250 բեմադրությունների գեղարվեստական ձևավորումներ, որոնցից են՝ Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Պոպովի «Ընտանիք», Վիրտայի «Դատապարտվածների դավադրությունը» (Գ.Սունդուկյանի անվան թատրոնում), Վ.Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (Երևանի ռուսական թատրոնում), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում), Ժ.Անույի «Մեդեա», Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Երևանի դրամատիկական թատրոնում), Լասկինի «Սիրո ժամանակը» (Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում), Բալզակի «Վոտրենի վրեժը» (Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոնում) և այլն: 1932թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային (այդ թվում՝ Բրյուսելի 1958թ. համաշխարհային) ցուցահանդեսներին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1942թ., 1948թ., 1989թ.), Մոսկվայում (1970թ.): 1966թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1961թ.՝ Հայաստանի վաստակավոր, 1988թ.՝ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար