Ռուբեն Շահվերդյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Պետրոս Թումանյան

Ճարտարապետ

Գեորգի Յարալյան

Ծաղրանկարիչ

Վանո Սիրադեղյան

Պետական գործիչ, արձակագիր

Ռուբեն Նուրիջանյան

Օպերային երգիչ

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Հռիփսիմե Մարգարյան

Գեղանկարչուհի

Դավիթ Աղաբեկյան

Հաղորդավար

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Արթուր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

Աստվածաբան, փիլիսոփա, մանրանկարիչ

6 հունվար, 1346 - 27 դեկտեմբեր, 1409

Ծնվել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Թմուկ ամրոցում: Սովորել է Տաթևի համալսարանում: Աշակերտել է Հովհան Որոտնեցուն, ում կողմից ձեռնադրվել է ծանրագույն վարդապետ: 1386թ.՝ ուսուսցչի մահից հետո, գլխավորել է Ապրակունյաց դպրոցը: 1930թ-ից մինչև մահ գլխավորել է Տաթևի համալսարանը: Ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին և ուրիշներ: Օտար նվաճողներից խույս տալով՝ աշակերտների հետ դեգերել է Հայաստանով մեկ (Մեծոփավանք, Երևան, Սաղմոսավանք): Անհաշտ պայքար է մղել ունիթորության դեմ, պաշտպանել հայ եկեղեցու ինքնուրույնությունը: Առավել հայտնի են նրա «Գիրք հարցմանց» (հանրագիտական բնույթի երկ է, որտեղ հարց ու պատասխանի ձևով արծարծված են փիլիսոփայական, կրոնաստվածաբանական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ), «Գիրք քարոզութեան...», «Ոսկեփորիկ», «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան», «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» երկերը, մի շարք փիլիսոփայական և աստվածաբանական մեկնություններ: Փիլիսոփայության հիմնական առարկան, ըստ Տաթևացու, բնությունն է: Նա պաշտպանել է «երկակի ճշմարտության» սկզբունքը, սահմանազատել հավատի և գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները, դրան համապատասխան՝ ընդունել ճանաչողության «շնորհական» (աստվածային էության ճանաչում) և բնական (բնության ճանաչում) ձևերը: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիզմի դիրքերից, ընդունել աստվածային արարչագործությունը: Որոշ գոյերի ոնչնչացումը ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, և այս շրջապտույտի շնորհիվ հավերժ գոյություն ունեն Աստծո ստեղծած չորս տարրերը (հուր, օդ, ջուր, հող): Իմացաբանության և տրամաբանության հարցերում մերժել է բնածին գաղափարների և առաքինությունների ուսմունքը, ընդունել մտածողության ածանվածությունը բնությունից: Ճանաչողության սկզբնական և անհրաժեշտ աստիճանն զգայությունն է, բարձրագույն աստիճանը՝ բանականությունը, որը հենվում է զգայության վրա և ճանաչում իրի էությունը: Մեծ մտավորականը ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը լուծել է նոմինալիզմի դիրքերից՝ հօգուտ եզակի իրերի առաջնության՝ ընդհանուր հասկացությունները համարելով լոկ իրերի անուններ: Հոգին և մարմինը առաջանում են միաժամանակ և զարգանում փոխկապակցված: Դաստիարակության գործում որոշիչ տեղ է հատկացրել ուսուցչին, խորհուրդ տվել մտավոր և բարոյական դաստիարակությունը զուգորդել ֆիզիկական դաստիարակության հետ: Հասարակությունը, ըստ նրա, մի օրգանիզմ է, որի յուրաքանչյուր անդամ կատարում է միայն իրեն հատուկ և նախապես սահմանված գործողությունը: Հասարակական ներդաշնակությունը խախտում են աղանդավորական շարժումները, իշխող խավի ագահությունը: Համաժողովրդական հարցերը պետք է լուծի ժողովրդի մեծամասնությունը՝ ընդհանուր համաձայնությամբ: Հայկական պետականության կործանման պատճառը համարել է իշխանների եսամոլությունն ու արատավոր քաղաքականությունը: Մեծ տեղ է հատկացրել աշխատանքի, արժեքի, գնի, շահույթի և այլ կատեգորիաների ուսումնասիրությանը: Մարդկանց բնական հավասարության սկզբունքի խախտումը, ըստ նրա, առնչություն չունի Աստծո սահմանած կարգի հետ, այն մարդու չար կամքի դրսևորումն է: Հայտնի է եղել նաև որպես մանրանկարիչ: Պահպանվել է խորաններով ու լուսանցազարդերով մի Ավետարան (Մատենադարան, ձեռ. 7482)՝ գրված 1297թ., որը 1387թ. լրացվել է նրա մանրանկարներով («Ավետում», «Ծնունդ», «Մարիամը մանկան հետ», «Մուտք Երուսաղեմ», «Խաչելություն»): Շոշափել է նաև (հատկապես «Գիրք հարցմանցում») երաժշտածիսական, տեսական ու գեղագիտական խնդիրներ, և ինչպես տեղեկացնում է պատմիչը (հավանաբար Դավիթ Բաղիշեցին), իր համալսարանում «...ուսուցաներ զնախկին երգիչ վարդապետաց զերաժշտութիւնս քաղցրալուր ձայնի եղանակաւ»: Մահացել է Հայաստանի Տաթևի վանքում: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար