Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Ճարտարապետ

5 օգոստոս, 1908 - 19 հունվար, 1994

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1932թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Եղել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից (1941-45թթ): 1947թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության ստուգատեսի դափնեկիր: 1955-89թթ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրենը, 1964-67թթ զուգահեռ Հայաստանի Պետշինի նախագահի տեղակալը: Ճարտարապետի նախագծերով Երևանում կառուցվել են «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1948թ.), բնակելի տներ (1947-49թթ) Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում, 26 կոմիսարների անվան դպրոցը (1949թ.), առողջապահության նախարարության 4-րդ հիվանդանոցը (1963թ.), «Դինամո» մարզասրահը (1965թ., Ն.Ալավերդյանի հետ), «Հրազդան» մարզադաշտը (1971թ., ճարտարապետ Գ.Մուշեղյանի և կոնստրուկտոր Է.Թոսունյանի հետ, ՀՀ պետական մրցանակակիր 1979թ.), Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (1984թ., ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Գևորգ Մուշեղյանի, Հրաչյա Պողոսյանի, կոնստրուկտորներ Գ.Ազիզյանի և Ի.Ծատուրյանի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակակիր 1987թ.) և այլն: 1973-77թթ դարձել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1957թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի, 1968թ.՝ վաստակավոր ճարտարապետի, 1980թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար