Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՎԱՂԱՐՇԱԿ ԲԵԼՈՒԲԵԿՅԱՆ

Ճարտարապետ

6 սեպտեմբեր, 1906 - 8 դեկտեմբեր, 1965

Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում: 1930թ. տեղափոխվել է Երևան: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է Նիկողայոս Բունիաթյանի արվեստանոցում: Եղել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից (1941-45թթ): 1937թ-ից եղել է հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1955-59թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության պատասխանատու քարտուղարը, 1955-65թթ՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը: 1950-60-ական թվականներին նրա նախագծերով իրականացվել են Երևանում՝ Կրկեսի շենքի վերակառուցումը, Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցը, Խուլ ու համրերի դպրոց-ինտերնատը, բնակելի շենքեր Երևանի Խանջյան, Իսահակյան, Նալբանդյան, Բաղրամյան փողոցների վրա, Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի, Իսահակյաև և Նալբանդյան փողոցների անկյունադիր, ԵՖԻ-ի շենքերը, Վանաձորում՝ Ս.Շահումյանի անվան հրապարակի կառուցապատումը և 12-հարկանի շենքը և այլն: 1951թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում: