ՌԱԶՄԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ճարտարապետ

4 դեկտեմբեր, 1916 - 31 հուլիս, 1968

Ծնվել է Երևանում: 1942թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետը: 1951-68թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետը, 1964թ-ից` նաև գլխավոր ճարտարապետը: Նրա գլուխգործոցը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքն է (1966թ.), որի համար արժանացել է 1962-67թթ ԽՍՀՄ ճարտարապետության նվաճումների ստուգատեսի դափնեկրի կոչման և ՀՀ Պետական մրցանակների (1970թ., հետմահու): Ճարտարապետի նախագծերով Երևանում կառուցվել են Հիդրոմետ ծառայության վարչության շենքը (1953թ.), Ռելեի գործարանն ու հանրակացարանը (1956թ.), ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտը (1962թ.), Քիմկոմբինատի մշակույթի պալատը (1962թ.), Վանաձորում` քիմիագործների մշակույթի պալատը (1950-53թթ) և այլն: 1959-64թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության պատասխանատու քարտուղարը: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար