Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՅԱՍ

Ռոք խումբ

Արթուր Միտինյան` վոկալ, ստեղնաշար
Դավիթ  Ներսիսյան` կիթառ
Տիգրան Աթանեսյան՝ բաս կիթառ
Դերենիկ Վարդումյան՝ հարվածային գործիքներ

Հիմնադրվել է 1986թ. մայիսին, կոմպոզիտոր, երգիչ Արթուր Միտինյանի նախաձեռնությամբ: Անվանումը կապված է Արևմտյան Հայաստանի Այաս քաղաքի հետ: Խումբը ընտրել է ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժտության համադրությունը: 1988թ. թողարկել է առաջին «Երկինք ու երկիր» ձայնասկավառակը, որի գաղափարն էր՝ զերծ մնալ պատերազմներից, թմրանյութերից և տարատեսակ վտանգավոր երևույթներից: Հետագայում խումբը թողարկել է ևս 3 ձայնասկավառակ՝ «Դաժան Ռոք» (1989թ.), «Մոմերի կղզի» (1992թ.), «Gausch Urvan» (1994թ.): Մասնակցել է մի շարք ռոք փառատոների, հյուրախաղերով հանդես եկել տարբեր երկրներում՝ Գերմանիա, Բելոռուս, ԱՄՆ: 1995թ. Արթուր Միտինյանը մեկնել է Մոսկվա և զբաղվել է սոլո գործունեությամբ, որի պատճառով խումբը դադարել է գործունեությունը մինչ 2008թ.: Խմբի անդամ են եղել Արթուր Արեսկինը (վոկալ), Արմեն Եղիազարյանը (բաս կիթառ), Սերգեյ Ավանեսյանը (հարվածային գործիքներ), Գրիգոր Պրիբիլսկին (կիթառ), Գուրգեն Թագվորյանը (կիթառ), Գրիգորի Ավագյանը (հարվածային), Վլադիմիր Պողոսյանը (հարվածային), Սամվել Մայիլյանը (կիթառ), Տիգրան Փիլիպոսյանը (հարվածային), Արթուր Սողոյանը (կիթառ), Արմեն Կարապետյանը (կիթառ), Սամվել Մանվելյանը (հարվածային), Ջոն Կարագյոզյանը (բաս-կիթառ), Արեգ Նազարյանը (բաս-կիթառ), Արմեն Պետրոսյանը (հարվածային), Հովակ Ալավերդյանը (կիթառ), Կորյուն Բոբիկյանը (հարվածային), Հովհաննես Կուլողլյանը (կիթառ), Հարություն Քեշիշյանը (հարվածային), Սեյրան Մալերյանը (հարվածային), Հասմիկ Զաքարյանը (վոկալ), Հեղինե Ավդալյանը (վոկալ), Էկա Խորստկան (վոկալ), Գոհար Դեմիրխանյանը (վոկալ): 2008թ. խումբը նոր կազմով Երևանում մասնակցել է ռոք փառատոնի, իսկ 2010թ. Երևանում հանդես է եկել մենահամերգով` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, և թողարկել ձայնասկավառակ: 2011թ. Հելսինկիում մասնակցել է միջազգային ռոք փառատոնի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար