Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1936թ. մարտի 10-ին, ՀՀ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում: 1953-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1958-61թթ եղել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր: 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի խոր ազգային ստեղծագործության մեջ գերիշխում են կերպավորման պայմանական լեզուն և վառ երևակայությունը, զուգորդվում են իրատեսականն ու անրջայինը, այլաբանությունն ու հիպերբոլան: Երփնագրերին բնորոշ են կերպավորման ազատությունը, կենսալի, լուսավոր տրամադրությունը, անսպասելի լուծումները: Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, կոմպոզիցիոն նկարի, բնանկարի, դիմանկարի, ինչպես նաև գրքի պատկերազարդման ոլորտներում: Մշտապես համագործակցել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ: Ձևավորել և պատկերազարդել է մի շարք մանկական գրքեր: Նկարաշարեր է ստեղծել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի և Վարդան Այգեկցու բարոյախրատական առակների համար: 1980-90-ական թվականների գործերը միագույն են «խամրած», սակայն թափանցիկ կոլորիտով: Աշխատանքներից են՝ «Նատյուրմորտ» (1961թ., մասնավոր հավաքածու, Մոսկվա), «Հեքիաթ» (1961թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ընկերուհիներ» (1967թ., ԺԱԹ), «Կեսօր» (1968թ., ԺԱԹ), «Զոհաբերություն» (1968թ., ԺԱԹ), «Տղաներ» (1967-70թթ, մասնավոր հավաքածու, Երևան), «Մուտք Երուսաղեմ» (1983թ., Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան), «Իմ սիրելի Արարատը» (1990թ.), «Կնոջ աշխարհը» (1963թ.), «Հանգիստ» (1964թ.), «Առևանգում» (1974թ.) և այլն: Ձևավորել է «Պապն ու շաղգամը» (1963թ.), «Զարմանալի աշուղը» (1967թ.), Հ.Թումանյանի «Գառնիկ ախպեր» (1963թ.) և այլ գրքեր: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1976թ., 2007թ., 2009թ.), Մոսկվայում (1983թ.), Փարիզում (1994թ.), Լոս Անջելեսում (2005թ.): Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ա.Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար