ԿՈՐՅՈՒՆ ՂԱՖԱԴԱՐՅԱՆ

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ծնվել է 1936թ. մայիսի 9-ին, Երևանում: Վիմագրագետ, հնագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանի որդին է: 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1962-91թթ աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: 1991-98թթ եղել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը, 2002թ-ից՝ Պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնի փոխտնօրենը: Մասնակցել է Էրեբունի (1959-62թթ), Արգիշտիխինիլի (1962-76թթ), Դվին (1976թ.) քաղաքատեղիների պեղումներին, չափագրել ու ուսումնասիրել է բրոնզադարյան և միջնադարյան ամրոցներ ու բնկատեղիներ: Հեղինակել է «Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը» մենագրությունը (1984թ., ՀՀ ԳԱԱ «Գովեստագիր»), համահեղինակել՝ «Հայկական ճարտարապետության պատմության» 1-ին հատորը (1996թ.): 1975թ. ստացել է ճարտարապետության թեկնածուի աստիճան: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար