
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ԳԵՈՐԳԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

14 դեկտեմբեր, 1936 - 21 ապրիլ, 2011
Ծնվել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում: Բնակվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Ուսուցանել է կերպարվեստ նախ միջնակարգ դպրոցում, ապա Կիրովականի Պոլիտեխնիկական և Մանկավարժական ինստիտուտներում: 1963թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: Նկարչի ռեալիստական գործերում իշխում են սառը և տաք գույների հակադրումները: Աշխատանքներից են՝ «Որդեկորույս մայրեր» (1985թ.), «Վեհափառ Վազգեն Ա-ի դիմանկարը» (1985թ.), «Մերժված տենչեր» (1995թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1996թ.), «Արտիստը» (2003թ., Մհեր Մկրտչյանի դիմանկարը), «Հավատքի կանթեղներ» նկարաշարը (1996-2000թթ) և այլն: 1976թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորում (1970թ.), Երևանում (1988թ., 1997թ.), խմբակային՝ Լոս Անջելեսում (1979թ.): 1969թ-ից դասավանդել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում, որտեղ եղել է արվեստի ամբիոնի վարիչը (1998թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է մի շարք մրցանակների, շքանշանների: Մահացել է Մոսկվայում: