
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ԱՐՏԱՎԱԶԴ ՊԱՊԻԿՅԱՆ

Ծնվել է 1936թ. նոյեմբերի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1959թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1966թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նկարչի ստեղծագործության թեմատիկ առանցքն աշխատավոր մարդու քնարական կերպարն է: 1990-ական թվականներին ստեղծված դիմանկարներին, բնանկարներին, նատյուրմորտներին բնորոշ է նուրբ գունաշարը: Աշխատանքներից են՝ «Բնանկար» (1963թ.), «Մարտիկ» (1976թ.), «Բանվորներ» (1978թ.), «Նամակ» (1983թ.), «Ծերենցի դիմանկարը» (1985թ.), «Հարիսա» (1987թ.), «Նատյուրմորտ» (1990թ.), «Աղջկա դիմանկար» (1993թ.), «Ծաղիկներ» (1994թ.), «Բնանկար» (1997թ.), «Մարմաշեն» (1999թ.), «Նատյուրմորտ» (2002թ.) և այլն: Հեղինակել է հասարակական-քաղաքական կյանքի իրադարձություններից «Սումգայիթ» (1988թ.) կտավը: Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: