
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 23-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975-91թթ եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) բեմադրող-ռեժիսոր, 1991-93թթ և 1995-96թթ՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրի բեմադրող-ռեժիսոր, որոշ ժամանակ՝ ստեղծագործական հարցերով փոխտնօրենը, 1993-95թթ՝ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան, 2000-03թթ՝ Աշտարակի դրամատիկական թատրոնների գեղարվեստական ղեկավարը: Թատրոնում բեմադրել է՝ Հ.Պարոնյանի «Շողոքորթն», «Ատամնաբույժն արևելյան», «Ամուսնություն», Ա.Շիրվանզադեի «Եվգինե», «Պատվի համար», Ա.Պուշկինի «Քարե հյուրը», «Ժլատ ասպետը», Ռ.Քիպլինգի «Մաուգլի», Ս.Ալյոշինի «Ամեն ինչ մնում է մարդկանց», Գ.Մարկովի «Այսօրվա նորություններից», Ա.Քալանթարյանի «Թիկունք», Մ.Քեշիշյանի «Գլխապտույտ», Ժ.Անանյանի «Թռչող ափսեից իջած մարդը», «Սրբապատկեր», Վ.Հակոբյանի «Արցախյան բալլադ», Հ.Լալայանցի «Вечер в Савойе» ներկայացումները: 1975-91թթ դասավանդել է Լենինականի թատրոնի դերասանական ստուդիայում, 1996-2015թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2012թ-ից Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ է: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: